Կարգազանց վարորդներն ավելի խիստ են պատժվելու

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է, որ մարտի 17-ից ուժի մեջ է մտել 2012թ.-ի փետրվարի 7-ին ընդունված օրենքի 1-ին, 2-րդ, 6-րդ և 45-րդ հոդվածները` համաձայն որոնց լուսացույցի կամ կարգավորողի ազդանշաններին չենթարկվելու և արագությունը գերազանցելու տուգանքների գնային սանդղակը փոխվել է.

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը` առաջացնում է տուգանք նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով (20 000 դրամ):

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը, եթե դա կատարվել է լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին ենթարկված տրանսպորտային միջոցներից առաջ անցնելով` առաջացնում է տուգանք նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով (50 000 դրամ):

Արագությունը գերազանցելու համար սահմանված գնային սանդղակը`

Երթևեկության սահմանված արագությունը 11-20 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանք նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով (10 000 դրամ):

Երթևեկության սահմանված արագությունը 21-40 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանք նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով (30 000 դրամ):

Երթևեկության սահմանված արագությունը 41-60 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանք նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով (50 000 դրամ):

Երթևեկության սահմանված արագությունը 61 կմ/ժ-ով և ավելի գերազանցելը` առաջացնում է տուգանք նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի չափով (70 000 դրամ):

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---