Սանկտ Պետերբուրգի Հայկական Ֆուտբոլային լիգայում չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն «Կարս», «Կիլիկիա» և «Արցախ» թիմերը

Սանկտ Պետերբուրգի Հայկական Ֆուտբոլային լիգայում չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն «Կարս», «Կիլիկիա» և «Արցախ» թիմերը

PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգում շարունակվում են Հայկական Ֆուտբոլային լիգայի երկրորդ սեզոնի հանդիպումները:

Ապրիլի 8-ին Պետերբուրգում կայացած երրորդ խաղարկային օրը շատ առումներով կանխորոշեց մրցաշարային աղյուսակում թիմերի միջև պայքարի ճակատները: Խաղարկային վերջին օրվան թիմերը մոտենում են մրցաշարային աղյուսակում առաջխաղացման հստակ հեռանկարներով, ընդ որում ամենահետաքրքիր հանդիպումները տեղի կունենան հենց վերջին օրը:

Չեմպիոնի տիտղոսի համար պայքարում է երեք թիմ`«Կարսն» ու «Կիլիկիան», որոնք նախորդ մրցաշարերի ֆավորիտն են, ինչպես նաև այս մրցաշարի բացահայտումը` «Արցախ» թիմը:

Հետաքրքիր է լինելու նաև ռմբարկուների մրցավազքը: Երրորդ օրվա վերջին առջևում են «Կարսի» և «Կիլիկիայի» առաջատարներ Արթուր Ղազարյանն ու Գևորգ Գրիգորյանը, ովքեր իրենց հաշվին 10-ական գնդակ ունեն:

Առաջնության վերջին օրը նախատեսված է նաև հանդիսավոր փակում, որին կմասնակցի Հայկական Ազգային-Մշակութային ինքնավարության նախագահ Կարեն Մկրտչյանը:

Տեղեկատվությունը տրամադրել է Սամվել Սարուխանյանը PANreport համակարգի միջոցով

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---