Հունիսին առաջին անգամ տեղի է ունենալու «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը10 ապրիլի 2012 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 20-ին կազդարարվի «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի սկիզբը, այսօր մամլո ասուլիսում ասացին Սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի իրականցման վարչության պետ` Ատոմ Մխիթարյանը և փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը: Փառատոնը տեղի է ունենալու Երևանում, ՀՀ մարզերում և Լեռնային Ղարաբաղում`Սփյուռքի պարախմբերի, անհատ կատարողների, երգչախմբերի մասնակցությամբ: Բանախոսները նշեցին, որ պետական բյուջեից այս նպատակին հատկացվել է 84 միլիոն դրամ, որով ապահովվելու է Սփյուռքից ժամանած մասնակիցների ճանապարհի և կեցության ծախսերը: Փառատոնը չի սահմանափակվելու միայն համերգային մասով: Սպասվում են կլոր սեղաններ, էքսկուրսիաներ, վարպետության դասընթացներ և այլն` ընդհանուր մոտ 50 միջոցառում: Փառատոնն ավարտվելու է լրագրողների համաժողովով` հոկտեմբերի 4-7-ը: Կազմակերպիչները չեն բացառում, որ հետագայում արտերկրի հայկական գաղթավայրերում ևս կազմակերպվեն փոքր փառատոներ: «Իմ Հայաստան» փառատոնն անցկացվելու է 2 տարին մեկ անգամ, պատրաստվում է արդեն փառատոնի հոլովակը, գրվում է հիմնը, պատրաստ է նաև փառատոնի խորհրդանիշն ու կայքը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |