«Ժամանակ». Այս տարի հանրապետությունից քաղաքացիների արտահոսքը զգալիորեն ավելացել է

«Ժամանակ». Այս տարի հանրապետությունից քաղաքացիների արտահոսքը զգալիորեն ավելացել է

PanARMENIAN.Net - Այս տարի հունվար-մարտ ամիսներին ադային ճանապարհով («Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններ) Հայաստան է ժամանել 143 հազար 998 մարդ, իսկ մեկնել է 172 հազար 580 մարդ: Բացասական սալդոն անցած ամիսներին կազմել է 28 հազար 582 մարդ: «Ժամանակը» նշում է, որ Քաղավիացիայի հրապարակած տվյալների համաձայն՝ 2011 թ. Հունվար-մարտին օդային ճանապարհով ժամանել էր 138 հազար 73 և մեկնել՝ 162 հազար 644 մարդ: Բացասական սալդոն եղել էր 24 հազար 571:

Փաստորեն այս տարի հանրապետությունից քաղաքացիների արտահոսքը զգալիորեն ավելացել է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---