Բագրատ Ենգիբարյան. ՏՏ ոլորտի համար 2011թ. բավական բարենպաստ էր

Բագրատ Ենգիբարյան. ՏՏ ոլորտի համար 2011թ. բավական բարենպաստ էր

PanARMENIAN.Net - Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար, որը վերջին տարիներին Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում է, բավական բարենպաստ էր: Այդ մասին այսօր` ապրիլի 11-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: «Ավելացել է գործող ընկերությունների քանակը՝ հասնելով 359, նրանց ընդհանուր շրջանառությունը կազմում է շուրջ 205 միլիոն դոլար՝ ապահովելով 23 տոկոս տարեկան աճ»,-ասել է նա:

Բագրատ Ենգիբարյանը կարևորել է այն հանգամանքը, որ այսօր երկրում ավելացել է տեղական կապիտալով ընկերությունների թիվը՝ հասնելով 62 տոկոսի, ընդ որում նրանց արտադրանքը ոչ միայն արտահանվում է, այլև իրացվում է տեղական շուկայում՝ նպաստելով տնտեսական աճին: ՏՏ ոլորտում արտադրողունակության աճի միջին ցուցանիշը 11,5 տոկոս է: Ոլորտում աշխատում է շուրջ 6 700 մասնագետ, իսկ հեռահաղորդակցությունների ոլորտի աշխատակիցների հետ միասին՝ 11 000: «ՏՏ ոլորտի մասնագետների միջին աշխատավարձը 400 հազար դրամ է, նրանք ամենաբարձր վարձատրվող մասնագետներից են»,-հավելել է նա:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---