Սալեհի. Իրանը պատրաստ է Արևմուտքին անհանգստացնող որոշ հարցեր լուծել «վեցնյակի» հետ բանակցությունների շրջանակներում

Սալեհի. Իրանը պատրաստ է Արևմուտքին անհանգստացնող որոշ հարցեր լուծել «վեցնյակի» հետ բանակցությունների շրջանակներում

PanARMENIAN.Net - Իրանը պատրաստ է Արևմուտքին անհանգստացնող որոշ հարցեր լուծել Ստամբուլում միջազգային միջնորդների վեցնյակի (ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ՝ Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա և Գերմանիա) հետ բանակցությունների շրջանակներում, ասել է Իրանի ԱԳՆ ղեկավար Ալի Աքբար Սալեհին Mehr գործակալությանը տված հարցազրույցում:

«Իրանը բանակցությունների կմեկնի բարի մտադրություններով: Մենք խորհուրդ ենք տալիս հակառակ կողմին նույնպես ճկունություն և բարի մտադրություններ հանդես բերել »,- ասել է Սալեհին: Նա հույս է հայտնել, որ «վեցնյակի» հետ բանակցությունները հաջող կլինեն և արդյունք կտան:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---