Վլադիմիր Պուտինին դուր է գալիս Ռուսաստանում «մասնավոր բանակներ» ստեղծելու գաղափարը

Վլադիմիր Պուտինին դուր է գալիս Ռուսաստանում «մասնավոր բանակներ» ստեղծելու գաղափարը

PanARMENIAN.Net - ՌԴ վարչապետ, ընտրված նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարում ռուսական ընկերությունների դուրս գալը մասնավոր զինվորական ծառայությունների շուկա: Այդ մասին նա հայտարարել է չորեքշաբթի օրը՝ Պետդումայում հանդես գալով կառավարության աշխատանքի մասին ամփոփիչ հաշվետվությամբ:

«Ձեզ չի՞ թվում, որ մենք պետք է ներկայացված լինենք ծառայությունների այդ շուկայում, հասկանալով, որ դա ազդեցության որոշակի գործիք է: Պատրա՞ստ եք դուք ստեղծել աշխատանքային խումբ, որը կաշխատի այդ ուղղությամբ»,- հարցրել է «Արդար Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Ալեքսեյ Միտրոֆանովը:

«Կարծում եմ, որ դա իսկապես ազգային շահերի իրագործման գործիք է առանց պետության ուղղակի մասնակցության: Կարծում եմ, որ այդ մասին կարելի է մտածել»,- ասել է Պուտինը:

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, այժմ աշխարհում կան հարյուրից ավելի մասնավոր զինվորական և պահակային ընկերություններ, ամենից առաջ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում: Նրանց գործունեության ոլորտն օբյեկտների պահպանությունն է, բանակային և ոստիկանական ստորաբաժանումների մարզումը, անվտանգության ոլորտում խորհրդատվական ծառայությունների տրամադրումը և այլն: Դրանք աշխատում են կառավարությունների և ՊՆ-երի հետ պայմանագրերով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---