«Ժառանգությունը» դատապարտում է Արմավիրում պատգամավորի թեկնածուին ծեծի ենթարկելու փաստը

«Ժառանգությունը» դատապարտում է Արմավիրում պատգամավորի թեկնածուին ծեծի ենթարկելու փաստը

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբը դատապարտում է թիվ 21 ընտրատարածքում (Արմավիրի մարզ) մեծամասնական ընտրակարգով առաջադրված անկուսակցական թեկնածու Մերուժան Մխոյանին օրերս ծեծի ենթարկելու փաստը, որն էլ պատճառ է հանդիսացել նրա կողմից ինքնաբացարկի դիմում ներկայացնելու համար:

«Մենք պահանջում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից և իրավապահ մարմիններից պատշաճ արձագանք և գործի արդար քննություն: Հույս ունենք, որ նման դեպքերն այլևս չեն կրկնվի և դրանով իսկ չեն ստվերի նախընտրական գործընթացը»,- ասվում է «Ժառանության» նախընտրական շտաբի լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---