Հայաստանն ու Լատվիան պայմանավորվել են համագործակցել երկաթուղային ոլորտում

Հայաստանն ու Լատվիան պայմանավորվել են համագործակցել երկաթուղային ոլորտում

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցն ընդունել է Լատվիայի Հանրապետության պատվիրակությանը` դեսպան Գինկ Ապալսի գլխավորությամբ: Հանդիպումը կայացել է դեսպանի նախաձեռնությամբ:

Պատվիրակության կազմում ընդգրկվեցին նաև Հայաստանում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը, Ռիգայի վագոնաշինական գործարանի, շարժակազմի վերանորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքներ կատարող «VRC Zasulauks» ընկերության ներկայացուցիչները, ԵՄ նախագծերի հարցերով գործակալության գործադիր տնօրեն Լաուրիս Լիվզինեկսը:

Հանդիպման շրջանակներում դեսպան Ապալսը կարևորեց երկաթուղային տրանսպորտի դերը ցանկացած երկրի տնտեսության զարգացման հարցում: Դեսպանն ընդգծեց, որ երկաթուղային տրանսպորտի զարգացումը հանդիսանում է Լատվիայի տնտեսության առաջնահերթություններից մեկը:

Անդրադառնալով քաղաքամերձ փոխադրումների զարգացման հարցին` իր հերթին «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը նշեց, որ Հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման հանձնման պահին այն գտնվում էր ոչ բավարար վիճակում, իսկ գրեթե ամբողջ շարժակազմը գտնվում էր անաշխատունակ վիճակում: «Երկաթուղու կոնցեսիոն կառավարման հանձնելուց հետո` կատարվել է քաղաքամերձ հաղորդակցության զարգացմանն ուղղված հսկայական աշխատանք: Մեր ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում արդիականացման էսթետիկ բաղադրիչին», - ասաց գլխավոր տնօրենը:

Հանդիպման շրջանակներում հայկական կողմին է ներկայացվել VRC Zasulauks ընկերության գործունեությունը, որը մասնագիտանում է էլեկտրագնացքների, մանևրային ջերմաքարշերի, դիզելային գնացքների վերանորոգման և տեխնիկական սպասարկման գործում:

Կողմերը որոշեցին շարունակել բանակցությունները` փոխշահավետ համագործակցության զարգացման նպատակով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---