Հայաստանում կբացվի «Ռոսսելխոզբանկի» ներկայացուցչություն

Հայաստանում կբացվի «Ռոսսելխոզբանկի» ներկայացուցչություն

PanARMENIAN.Net - Հայաստանում կբացվի «Ռոսսելխոզբանկի» ներկայացուցչություն: Նման որոշում է ընդունվել մարտի 26-ին Դիտորդական բանկի նիստում: Ինչպես հաղորդում է Ռոսսելխոզբանկի մամլո ծառայությունը, փետրվարին Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկովի Հայաստան կատարած այցի ընթացքում որոշում է ընդունվել գյուղատնտեսության ոլորտում ՌԴ երկու խոշոր պետական կառույցների համատեղ գործունեություն սկսելու մասին՝ Ռոսագրոլիզինգի և Ռոսսելխոզբանկի:

Փորձագետներն իրենց հերթին կարծում են, որ Ռոսագրոլիզինգի և Ռոսսելխոզբանկի համատեղ գործուենությունը դրական ազդեցություն կունենա Հայաստանում ոլորտի զարգացման վրա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---