«Մեծ ութնյակը» ակնկալում է Իրանից իր մտադրությունների լրջության ապացույցներ

«Մեծ ութնյակը» ակնկալում է Իրանից իր մտադրությունների լրջության ապացույցներ

PanARMENIAN.Net - G8 երկրները ակնկալում է Իրանից իր միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին վերադառնալու մտադրությունների լրջության ապացույցներ, ինչի հնարավորությունը Թեհրանը կստանա շաբաթ Ստամբուլում կայանալիք «վեցնյակի» հանդիպմանը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Միաժամանակ, խոսելով կայանալիք հանդիպման մասին, Քլինթոնը ընդգծել է, որ «վեցնյակի» երկրները, ամենայն հավանականությամբ, ընդառաջ կգնան Իրանին` նրա պահանջների և առաջարկների որոշ մասի վերաբերյալ:

Միջազգային միջնորդների խումբը` «վեցնյակը» (Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ և Ֆրանսիան) սկասած 2003թ-ից, ՄԱԳԱՏԷ-ի հետ միասին փորձում են հասնել նրան, որ Իրանը դադարեցնի ուրանի հարստացումը:

ԱՄՆ և Արևմուտքի մի շարք երկրներ Իրանին մեղադրում են միջուկային զենքի մշակման մեջ: Թեհրանը բոլոր մեղադրանքները հերքում է` պնդելով, որ իր միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղա բնույթ և ուղղված է բնակչությանը լրացուցիչ էլեկտրաէներգիա մատակարարելուն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---