ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՆՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

PanARMENIAN.Net - Աբխազիայում ստեղծվել է «Աբխազիայի Հանրապետության հայկական համայնք» կազմակերպությունը (ԱՀՀՀ), որը միավորել է «Կռունկ» հայկական մշակութային կենտրոնը եւ Գագրայի «Մաշտոց» կազմակերպությունը: Այդ մասին հայտարարվել է ապրիլի 15-ին` ԱՀՀՀ-ի հիմնադիր համագումարում, որին մասնակցել են հանրապետության ղեկավարության, հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ինչպես նշվել է համագումարում, ԱՀՀՀ-ի նպատակն է «աջակցել Աբխազիայի հայ բնակչության հոգեւոր, քաղաքական, մշակութային եւ սոցիալ-տնտեսական զարգացմանը` հանրապետությունում բնակվող այլ ժողովուրդների հետ սերտ գործակցությամբ»: Ելույթ ունենալով համագումարում` Աբխազիայի վարչապետ Ռաուլ Հաջիմբան հայտարարել է, որ հանրապետության կառավարությունը պատրաստ է բազմակողմանի օգնություն եւ աջակցություն ցուցաբերել համայնքի աշխատանքին` նպատակ ունենալով համախմբել տեղի հասարակությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---