Վարդան Մինասյան. Մամեդովը կարող է օգնել Հայաստանի և ազգային, և երիտասարդական հավաքականներին

Վարդան Մինասյան. Մամեդովը կարող է օգնել Հայաստանի և ազգային, և երիտասարդական հավաքականներին

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնել էր Բելգիա, որտեղ անցկացվում էր ՈՒԵՖԱ-ի հերթական սեմինար-հանդիպումը: Հանդիպման նպատակն էր քննարկել և մշակել մարզչական որոկավորումը ավելի արդյունավետ դարձնելու նոր մեթոդներ:

Ապա Մինասյանը մեկնել էր Հոլանդիա` հետևելու Հայաստանի ազգային հավաքականի թեքնածու Նորայր Մամեդովի խաղային և մարզումային ընթացքին:

“Ցավոք Նորայրը չխաղաց և ես չկարողացա ուսումնասիրել նրա խաղը, բայց ես դիտել եմ Նորայրի մի քանի խաղերի տեսագրությունը և կարող եմ ասել, որ նա լավ ֆուտբոլիստ է: Մենք կշարունակենք հետեւել նրա ելույթներին: Նորայրը կարող է շատ օգտակար լինել ոչ միայն ազգային այլ նաև երիտասարդական հավաքականի համար: Նորայրը իր մտածողությամբ, իր պատկերացումներով համապատասխանում է մեր մոտեցումներին”,- Մինասյանի խոսքերը մեջբերում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---