ԿԱՆԱԴԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՍՏՈՐԻՆ ՊԱԼԱՏԸ ԱՊՐԻԼԻ 20-ԻՆ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատը կքննարկի առաջարկություն, որը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես տեղեկացրել են Կանադայի խորհրդարանի հայ-կանադական բարեկամության խմբի նախագահ Սարգիս Ասադուրյանի գրասենյակում, ապրիլի 21-ին կանադացի պատգամավորները, հնարավոր է, կքվեարկեն տվյալ առաջարկության առնչությամբ: Աղբյուրի համաձայն` 380 համարի տակ գտնվող այդ առաջարկության շուրջ առաջին քննարկումները Համայնքների պալատում կայացել են ընթացիկ տարվա փետրվարի 25-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---