Այսօր Երևանում շուրջ 7500 դեկորատիվ ծառ և ավելի քան 1000 մշտադալար թուփ է տնկվել![]() 14 ապրիլի 2012 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին ակտիվորեն մասնակցելու Երևանի քաղաքապետի կոչին արձագանքել են մայրաքաղաքում գործող բոլոր պետական և հասարակական կազմակերպությունները, բիզնես կառույցները, առողջապահական, մշակույթի և ուսումնական հաստատությունները, համատիրություններն ու ընդհանրապես տասնյակ հազարավոր երևանցիներ: Քաղաքապետարանից հայտնում են, որ վերջիններս մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում վաղ առավոտից, նախապես համաձայնեցված վայրերում, իրենց ուժերով իրականացրել են ինչպես մաքրման և բարեկարգման, այնպես էլ ծառատունկի աշխատանքներ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ, Հաղթանակ զբոսայգու տարածքում առավոտյան մասնակցել է ծառատունկի։ Դիվանագետները նշել են , որ Երևանի քաղաքապետի այս նախաձեռնությունը կարևոր ու գնահատելի է ոչ միայն բնապահպանության առումով, այլև ժողովուրդների բարեկամության ևս մեկ յուրօրինակ խորհրդանիշ է։ Այնուհետ Տարոն Մարգարյանը մշտադալար թույաներ է տնկել Եռաբլուրում, ինչով, ըստ էության, դրվել է այստեղ նախատեսվող շուրջ 12 հեկտար տարածությամբ անտառպուրակի հիմքը։ Շենգավիթ վարչական շրջանում քաղաքապետը ծառեր է տնկել Շողակաթ հեռուստաընկերության հարակից այգում։ Գարնանային ծառատունկի շրջանակում, Երևանի բոլոր վարչական շրջաններում ապրիլի 14-ին տնկվել է շուրջ 7500 դեկորատիվ ծառ և ավելի քան 1000 մշտադալար թուփ։ Ընդ որում, բակային տարածքներում նույնպես ծառատունկ իրականացնելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, տնկիներ են տրամադրվել նաև համատիրություններին։ Ծառատունկն իրականացվում է բացառապես ոռոգելի տարածքներում։ Ոռոգման ցանցի ընդլայնման նպատակով, Երևանի քաղաքապետարանի 2012թ. ծրագրով 16.000 գծամետր ոռոգման նոր ցանց կանցկացվի։ Այս տարի ընդհանուր առմամբ նախատեսված է մայրաքաղաքում ավելի քան 70.000 ծառ և թուփ տնկել, ինչը մոտ երկու անգամ ավելի է նախորդ տարվանից: Նախատեսվում է նաև զգալիորեն ավելացնել մայրաքաղաքի սիզամարգերն ու ծաղկապատ տարածքները: Ծառերին ու մշտադալար թփերին զուգահեռ՝ մայրաքաղաքում այս տարի ավելի քան 1 միլիոն 600 հազար հատ բազմերանգ ծաղիկ կտնկվի, ինչը երեք անգամ կգերազանցի նախորդ տարվա համանման ցուցանիշը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |