Աշխարհի սիմֆոնիկ նվագախմբերի փառատոնին կհնչի Ավետ Տերտերյանի 5-րդ սիմֆոնիան

Աշխարհի սիմֆոնիկ նվագախմբերի փառատոնին կհնչի Ավետ Տերտերյանի 5-րդ սիմֆոնիան

PanARMENIAN.Net - Հունիսի 1-12-ը Մոսկվայում կայանալիք Աշխարհի սիմֆոնիկ նվագախմբերի փառատոնին Յարոսլավլի ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչի Ավետ Տերտերյանի 5-րդ սիմֆոնիան: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Մ. Աննամամեդովի հրավերով և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ սիմֆոնիայի կատարմանը որպես մենակատար հանդես կգա ճանաչված քամանչահար Հակոբ Խալաթյանը: Փառատոնին որպես երաժշտագետ-խորհրդատու ներկա կլինի նաև Ավետ Տերտերյանի որդին` Ռուբեն Տերտերյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---