ՖԻՍՈՒ-ի պատվիրակությունը ժամանել է Կազան Ունիվերսիադա 2013-ին պատրաստվածությունը ստուգելու համար

ՖԻՍՈՒ-ի պատվիրակությունը ժամանել է Կազան Ունիվերսիադա 2013-ին պատրաստվածությունը ստուգելու համար

PanARMENIAN.Net - Ուսանողական սպորտի միջազգային ֆեդերացիայի պատվիրակությունը ժամանել է Կազան Ունիվերսիադա 2013-ին պատրաստվածությունը ստուգելու համար:

Պատվիրակության ղեկավարի խոսքով, ամառային ունիվերսիադիաների հարցերով ՖԻՍՈՒ-ի տնօրեն Մարկ Վանդենպլասի խոսքով, դա վերջին և վերջնական ստուգումն է Համաշխարհային ուսանողական խաղերից առաջ: «Կազանի խաղերն ամենամասշտաբայինն են եղել պատմության մեջ: Գլխավոր խնդիրը բարձր մակարդակում մրցումներն անցկացնելն է»,- ասել է Վանդենպալսը:

«Կազան 2013»-ի տնօրինության հետ խորհրդակցություններում ՖԻՍՈՒ-ի ներկայացուցիչները կքննարկեն խաղերին պատրաստվելու առանցքային ուղղությունները: Հատուկ ուշադրություն է դարձվում սպորտային օբյեկտների պատրաստվածությանը, տրանսպորտային սպասարկման կազմակերպմանը, մասնակիցներին տեղավորելու և սննդի հարցերը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Թաթարստանի մայրաքաղաքում խաղերը կկայանան հուլիսի 6-17-ը 13 պարտադիր և 14 լրացուցիչ մարզաձևերով: Դրանց կմասնակցեն շուրջ 12 հազար ատլետներ 170 երկրներից:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---