Սերգեյ Նիկիտին. Հայաստանը պետք է սկսի «մաքուր էջից», այլ ոչ թե մտածի՝ ինչպես զբաղեցնի վրացական գինու տեղը Ռուսաստանում

Սերգեյ Նիկիտին. Հայաստանը պետք է սկսի «մաքուր էջից», այլ ոչ թե մտածի՝ ինչպես զբաղեցնի վրացական գինու տեղը Ռուսաստանում

PanARMENIAN.Net - Տեղը, որն ինչ-որ ժամանակ զբաղեցրել են վրացական գինիները ռուսական շուկայում, արդեն փոքրացել է, ուստի Հայաստանը պետք է սկսի «մաքուր էջից», այլ ոչ թե մտածի այն մասին, թե ինչպես այն զբաղեցնի: Երևանում ապրիլի16-ին նման կարծիք է հայտնել «Յագուար 17» դիստրիբյուտորային ընկերության տնօրեն Սերգեյ Նիկիտինը:

Երկրի կառավարության կողմից ընդունված արդյունաբերական քաղաքականության շրջանակներում, որն արտահանման ուղղվածություն ունի, Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել սեմինար-քննարկում այդ քաղաքականության գերակա ոլորտներից մեկի՝ գինեգործության վերաբերյալ:

Գնահատելով այդ հատվածը՝ մասնագետը նշել է, որ այստեղ սպառումը կատարվում է 50+ տարեկան մարդկանց կողմից: Նրա խոսքով, Հայաստանը կարող է որոշակի տեղ զբաղեցնել հուշանվերային փաթեթավորմամբ գինիների վաճառքի ոլորտում, մասնավորապես, ինչպես դա արել են վրացական գինիներ արտադրողները՝ օգտագործելով կավե շշեր:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---