Անդերս Բրեյվիկը դատարանում հայտարարել է, որ հնարավորության դեպքում կկրկներ իր արյունոտ սպանդը

Անդերս Բրեյվիկը դատարանում հայտարարել է, որ հնարավորության դեպքում կկրկներ իր արյունոտ սպանդը

PanARMENIAN.Net - Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը, որը մեղադրվում է 77 հոգու սպանության մեջ, ապրիլի17-ին ելույթ է ունեցել դատարանում: Իր ելույթի ընթացքում նա հայտարարել է, որ կկրկներ իր արարքը, եթե նրան նման հնարավորություն ընձեռվեր: «Այո, ես դա նորից կանեի, եթե կարողանայի»,- Բրեյվիկի խոսքերը մեջբերում է Agence France-Presse-ը: Չնայած նրան, որ նորվեգական հեռուստատեսությունը հեռարձակում է ահաբեկչի դատավարությունը, դատարանն արգելել է ցուցադրել ահաբեկիչի ելույթը և պաշտպանության վկաների ելույթները:

Ինչպես ավելացնում է Sky News-ը, Բրեյվիկը նշել է, որ նրա արարքները թելադրվել են «բարության մտահաղացումներով, այլ ոչ թե չարիքի»: Բացի դրանից, ահաբեկիչը հայտարարել է, որ նրան «հաջողվել է իրականացնել ամենաճկուն և ամենատեսարժան քաղաքական ակցիան Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր», հաղորդում է Reuters-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---