Քննիչ Բեյբությանին վրաերթի ենթարկելու գործով զբաղվում է Հատուկ քննչական ծառայությունը

Քննիչ Բեյբությանին վրաերթի ենթարկելու գործով զբաղվում է Հատուկ քննչական ծառայությունը

PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Վ. Բեյբությանին վրաերթի ենթարկելու և մահ պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործինախաքննությունը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է, որ 2012 թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 00.50-ի սահմաններում, Գյումրի քաղաքի բնակիչ, 1989 թվականի ծնված Ռաֆիկ Մուրադյանն իր վարած «ՎԱԶ 21013» մակնիշի, 45U0132 պետհամարանիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցով երթևեկելու ժամանակ թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում. Ոստիկանության Գյումրու բաժնի դիմաց վրաերթի է ենթարկել Վ. Բեյբությանին և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից դիմել փախուստի:

Վրայերթի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից Վ. Բեյբությանը մահացել է: Գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Ռ. Մուրադյանին ապրիլի 15-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով, որպես խափանման միջոց՝ կիրառվել է կալանավորում: Նախաքննությունը շարունակվում է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---