Քաթարում ձախողվել է ռազմական հեղաշրջման փորձը

Քաթարում ձախողվել է ռազմական հեղաշրջման փորձը

PanARMENIAN.Net - Քաթարում ռազմական հեղաշրջման փորձ է տեղի ունեցել, որը տապալվել է: Այդ մասին հաղորդում է իրանական անգլալեզու Պրեսս-ՏՎ հեռուստաալիքը: Հայտնի է, որ առաջինն ապստամբություն է բարձրացրել էմիրական գվարդիան, որը փորձել է զավթել էմիր շեյխ Համադ բեն Հալիֆա Ալ Թանիի պալատը: Սակայն պետության ղեկավարին պաշտպանել են ամերիկյան հատուկջոկատայինները, ովքեր դաժան ընդհարումների մեջ են մտել ապստամբների հետ, հաղորդում է եգիպտական «Ալ Բաշաիր» թերթը: Տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ իբր ապստամբած գվարդիականների կողմն է անցել երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Համադ բեն Ալի Ալ Աթիյան: Էմիրը և նրա կինը՝ Մոզա բինտ Նասերը ենթադրաբար լքել են պալատն ամերիկյան զինվորականների ուղեկցությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---