Աշտարակում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» ցուցահանդեսը

Աշտարակում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ ապրիլի 17-ին Աշտարակ քաղաքում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» ցուցահանդեսը:

«Ցուցահանդեսը երկու հիմնական նպատակներ ունի. առաջին հերթին, ճանաչողական՝ ներկայացնել դրամաշրջանառության պատմական փուլերը, երկրորդ, կրթական նպատակ, ԿԲ գործառույթները ներկայացնելու համար՝ դրամավարկային քաղաքականությունը, ֆինանսական կայունությունը և այլն»,- ասել է ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը: Դրա հետ կապված նա կարևորել է բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացումը, այդ թվում դպրոցականների, որոնց հնարավորություն է ընձեռվել ծանոթանալ ԿԲ գործունեության հետ:

Իր հերթին Աշտարակի քաղաքապետ Գագիկ Թամազյանը հավելել է, որ մետաղադրամներն այն տնտեսական կյանքի կրողներն են, որը ստեղծվել է առանձին պատմական շրջաններում:

Ինչպես հաղորդել է ՀՀ ԿԲ դրամահավաք Գևորգ Մուղալյանը, ամենահին մետաղադրամները, որոնք հասել են մինչև մեր ժամանակները, պատկանում են մ. թ. ա. 3-րդ դարին, ցուցահանդեսին ներկայացված են նաև Արտաշեսյանների շրջանի մետաղադրամներ, որոնց շարքում Տիգրան Մեծի պղնձե մետաղադրամները, ինչպես նաև Ռուսական կայսրության շրջանի, խորհրդային ժամանակների և ժամանակակից թղթադրամներ:

Ցուցահանդեսը տևելու է մինչև ապրիլի 23-ը: Դա արդեն 7-րդ ցուցահանդեսն է, նման ցուցահանդեսներ են տեղի ունեցել Վանաձորում, Ստեփանակերտում, Իջևանում, Եղեգնաձորում, Գյումրիում և Գավառում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---