Ս. Պապադոպուլոսի «Վիրավոր արծիվը: Ս. Գրիգոր Աստվածաբան» թարգմանվել է հայերեն17 ապրիլի 2012 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ լույս է ընծայել ժամանակակից հույն ուղղափառ աստվածաբան Ստիլիանոս Պապադոպուլոսի «Վիրավոր արծիվը: Ս. Գրիգոր Աստվածաբան» աշխատության հայերեն թարգմանությունը: Թարգմանությունը հունարենից կատարել է Մարիաննա Ապրեսյանը: Գիրքը նվիրված է 4-րդ դարի Ընդհանրական եկեղեցու խոշոր աստվածաբան Գրիգոր Նազիանզացու կենսագրությանը: Այս աշխատությունը բազմիցս հրատարակվել է և իբրև կենսագրական պատմավեպ լայն տարածում ունի ժամանակակից ընթերցողների շրջանում: Այս գրքի կարևորությունը հայ իրականության մեջ պայմանավորված է նրանով, որ Գրիգոր Աստվածաբանը Հայ Եկեղեցու տոնելի սրբերից է և Կապադովկյան մյուս հայրերի հետ զգալի ազդեցություն է գործել Հայ Եկեղեցու աստվածաբանության ձևավորման և զարգացման վրա: Գիրքը հրատարակվել է Մայր Աթոռի բարերար Գաբրիել Չեմպերճյանի մեկենասությամբ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ ԱՀԿ. Covid-19-ի ժամանակ ամբողջ աշխարհում չարաշավել է հակաբիոտիկների ընդունումը Նշվում է, որ հիվանդների 75%-ին դրանք «ամեն դեպքում» նշանակվել են Փաշինյան․ 9-րդ կետն ապաշրջափակման մասին է, Ադրբեջանը մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել Փաշինյանը շեշտել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա որևէ մի գրառում, որով ՀՀ ինքնիշխանությունը որևէ ձևով սահմանափակվում է |