Սուրեն Զոլյան. Ես շարունակում եմ պաշտոնավարել որպես ԵՊԼՀ ռեկտոր![]() 17 ապրիլի 2012 - 20:10 AMT PanARMENIAN.Net - «Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասով ես պարտավոր եմ չկատարելու Ձեր, օրենսդրությանը հակասող 17.04.2012թ. թիվ 58-Ա1 հրամանը, ուստի ես շարունակում եմ պաշտոնավարել որպես ԵՊԼՀ ռեկտոր»,- ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Ս. Զոլյանի լիազորությունները դադարեցնելու որոշմանը ի պատասխան գրել է Զոլյանը: Զոլյանը խորհուրդ է տվել Աշոտյանին ուշադիր կարդալ ՀՀ Սահմանադրության 5-րդ և 83.5-րդ հոդվածները, ինչպես նաև բուհական ոլորտը կարգավորող օրենքները: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են ԵՊԼՀ-ից, ապրիլի 18-ին համալսարանում ուսումնական պրոցեսը ընթանալու է անխափան և բնականոն կերպով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |