ՌՈւԵ ներկայացուցիչները կարծում են, որ Ֆիլիպ Կիրկորովին պետք է նզովքի ենթարկել

ՌՈւԵ ներկայացուցիչները կարծում են, որ Ֆիլիպ Կիրկորովին պետք է նզովքի ենթարկել

PanARMENIAN.Net - Ռուսական ուղղափառ եկեղեցու (ՌՈւԵ) հասարակության հետ կապերի սինոդական բաժնի ղեկավար քահանա Վսևոլոդ Չապլինը սխալ է համարում ռուսական փոփ-աստղ Ֆիլիպ Կիրկորովի ելույթը Մոսկվայում Իլյա Մարգարեի տաճարի բեմում դստերը կնքելու ժամանակ: Նա տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը հակված է դնել վանահայր Տիմոֆեի վրա, որ տաճարի քահանան է: Կիրկորովն իր դստերը կնքել է ապրիլի 8-ին: Արարողությունից հետո նա տաճարի բեմից դիմել է հավաքված ընկերներին, շնորհակալություն հայտնել նրանց և հաղորդել, որ «սա իր կյանքի ամենաերջանիկ օրն է»: Այդ իրադարձության մասին եկեղեցու ներկայացուցիչների արձագանքի մասին հայտնի է դարձել հիմա:

Սարկավագ Անդրեյ Կուրաևն իր բլոգում հայտարարել է, որ նորածին Ալլա-Վիկտորիայի ծնողներին պետք «նզովքի ենթարկել» սուրոգատ մոր ծառայություններին դիմելու համար: «Նման ծնողներին պետք է ոչ թե շնորհավորել, այլ նրանց մի քանի տարով հեռացնել եկեղեցուց»,- կարծում է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---