ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է բնական հյութերի, երշիկեղենի, մակարոնի, գինու և կոնյակի շուկաները

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է բնական հյութերի, երշիկեղենի, մակարոնի, գինու և կոնյակի շուկաները

PanARMENIAN.Net - Մրցակցային իրավիճակի ուսումնասիրության նպատակով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական hանձնաժողովը պարբերաբար դիտարկումներ է իրականացնում տարբեր ապրանքային շուկաներում: Ինչպես հաղորդում է ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունը, Հանձնաժողովը ավարտել է հերթական վերլուծությունը մի քանի շուկաներում և պարզել դրանցում առկա կենտրոնացվածության աստիճանը: Մասնավորապես, «Բնական հյութեր» ապրանքային շուկայում 2011- ին գործունեություն են իրականացրել 56 տնտեսվարողներ, որոնցից իրացման առավել մեծ ծավալներ ունեն «Ադամյում» ընկերությունը` (21,13 % մասնաբաժին), «Կոկա Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունը` (16,74 % մասնաբաժին) և «Սիս Նատուրալը» ` (13,47 % մասնաբաժին): Հանձնաժողովի դիտարկմամբ բնական հյութերի շուկայում գերիշխողներ չկան:

«Երշիկեղենի» արտադրության և իրացման ոլորտում գործունեություն են իրականացրել 43 տնտեսվարողներ: Իրացման առավել մեծ ծավալներ ունեն «Մուշ» ընկերությունը` 19,59 % բաժնով, «Աթենք» ընկերությունը` 13,98 % բաժնով, և «Բեկոն Պրոդուկտը» ` 12,50 % մասնաբաժնով: Հանձնաժողովի դիտարկմամբ, այս շուկայում ևս գերիշխող տնտեսվարողներ չկան, այն ունի կենտրոնացվածության միջին աստիճան:

Մակարոնեղենի ոլորտում գործում են 95 տնտեսվարողներ: Առավել խոշորներն են «Էյ-էյ-էֆ-փի-սի» ընկերությունը` 15,8 % , «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզա» ընկերությունը` 9,3 % և «Թալգրիգ» ընկերությունը` 9,2 % մասնաբաժիններով: Այս ապրանքային շուկան ունի կետրոնացվածության ցածր աստիճան:

«Գինու» ապրանքային շուկայում ուսումնասիրվել է 41 տնտեսվարողների գործունեությունը: Իրացման առավել մեծ ծավալներ ունեն 3-ը: Դրանք են. «Պռոշյանի կոնյակի գործարանը»` 22,60 % բաժնով, «Վեդի ալկո» ընկերությունը` 16,68 % բաժնով և «Հոկտեմբերյանի կոնյակի գործարանը»` 14,22 % մասնաբաժնով: Շուկան ամբողջությամբ մրցակցային է. Գերիշխող տնտեսվարողներ չկան:

Ինչ վերաբերում է տեղական կոնյակի արտադրությանը, ապա Հանձնաժողովի ուսումնասիրության համաձայն, այս շուկայում իրացման առավել խոշոր ծավալներ ունեն 3 գերիշխող ընկերություններ` «Երևանի կոնյակի գործարանը», «Պռոշյանի կոնյակի գործարանը» և «Հոկտեմբերյանի կոնյակի» գործարանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---