«Էրեբունի» թանգարանում ներկայացված են համաշխարհային ժառանգություն ճանաճված հնագիտական վայրերը

PanARMENIAN.Net - Այսօր` ապրիլի 18-ին Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է «Համաշխարհային ժառանգության հնագիտական վայրերը» ցուցահանդեսը` ներկայացնելով համաշխարհային ժառանգություն ճանաչված 2 տասնյակ հնագիտական վայրեր: Այն բացվեց Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ:

Թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանն իր ելույթում նշեց, որ ցուցահանդեսում ներկայացված լուսանկարները տրամադրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ինչի շնորհիվ հնարավոր դարձավ դրա կազմակերպումը:

«Այս ցուցահանդեսով մենք կամեցել ենք նաև շեշտել այն չափորոշիչները, որոնք թույլ են տալիս նոր հուշարձաններ գրանցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հեղինակավոր ցուցակում: Հուսով ենք, որ ցուցահանդեսի միջոցով այցելուների մոտ կընդլայնվի արժեքի բացառիկության մասին պատկերացումը», ասաց տնօրենը:

Լուսանկարների միջոցով ներկայացված են, մասնավորապես, Հայաստանի Զվարթնոց, Աֆղանստանի Բամիա, Գերմանիայի Մեսսել, Գվատեմալայի Քիրիգուա, Եգիպտոսի Թեբե, Թունիսի Կարթագեն, Թուրքիայում գտնվող պատմական Տրոյա, Իրանի Շոշթեր, Հունաստանի Դելփիս, Միկենե,Վերգինա, Հունգարիայի Սոփիանե, և այլ հնավայրերը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---