Հայաստանը մասնակցում է Բրազիլիայում անցկացվող Բաց կառավարման գործընկերության առաջին կոնֆերանսին18 ապրիլի 2012 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 17-18-ին Բրազիլիայում անցկացվում է Բաց կառավարման գործընկերության առաջին տարեկան կոնֆերանսը: Ապրիլի 17-ին Բրազիլիայի մայրաքաղաքում, Հայաստանը, ի դեմս ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանի, «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում ներկայացրել է ՀՀ Գործողությունների ծրագիրը (Action Plan on Open Governance): Հայաստանի պետական պատվիրակությունը ներկայացնում էր ՀՀ արտաքին գործերի փախնախարար Աշոտ Հովակիմյանը, Վրաստանը ներկայացված էր ի դեմս արդարադատության փոխնախարար Գեորգի Վաշաձեի, Ադրբեջանը՝ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովի: Ամենափոքրաթիվը Հայաստանի պաշտոնական պատվիրակություն էր՝ 2 հոգի, Վրաստանից ներկա էին 8 հոգի, Ադրբեջանից՝ 12: Կոնֆերանսին մասնակցում են ավելի քան 500 հոգի, աշխարհի 75 երկրներից: Հարավային Կովկասի երկրների գործողությունների ծրագրերի քննարկման ժամանակ ելույթներ են ունեցել նաև այն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք մասնակցել էին գործողությունների ծրագրերի մշակմանը: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ներկայացուցիչ Լիանա Դոյդոյանը ներկայացրել է, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների բոլոր առաջարկները ներմուծվել են Հայաստանի գործողությունների ծրագրում: Փոխնախարար .Հովակիմյանի ներկայացմամբ, մշակմանը մասնակել են 8 պաշտոնյա իշխանմություններից և 8 հոգի քաղաքացիական հասարակությունից, այդ թվում՝ Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակուռուպցիոն կենտրոնից: Հայաստանի գործողությունների ծրագրի հիմնական դրույթները, առավելապես նպատակաուղղված են Հայաստանում հանրային կառավարման համակարգի արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության բարելավմանը. հանրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացում, հանրային վարչարարությաւն արդյունավետության և գործառնական բարեփոխում, Էլեկտրոնային կառավարման զարգացում, ներքին աուդիտի համակարգի կատարելագործում, գնումների գործընթացի կատարելագործում և թափանցիկության ապահովում, հանրային ծառայությունների որակի բարելավում, հանրային ռեսուրսների արդյունավետ կառավարում, տեղեկատվության ազատության զարգացում, այդ թվում պաշտոնական կայքերի ձևաչափային համանմանեցում, բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների և գույքի հայտարարագրերի հրապարակայնացում, հարկային վարչարարության թափանցիկության բարձրացում, կոռուպցիայի դեմ պայքար և այլն: Ուշագրավ Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Ամենաընթերցվողը բաժնում | Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը «Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,-ասել է Միկոյանը Մարքեթինգային ընկերության հիմնադիրը՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավելի վաղ Պետոյանը նշանակվել էր քաղաքապետի խորհրդական Արշակյան․ Ճանապարհ փակելով հարց չեն լուծում՝ չի կարելի նման բան անել Արշակյանը կոչով դիմել է սահմանամերձ գյուղերի բնակիչներին՝ վստահեցնելով, թե նրանց թիկունքում ոչինչ չի արվում Բաքվում խոստովանել են՝ Քարին տակը հիմնահատակ ավերել են․ Տեղում միայն մեկ՝ անհասկանալի օբյեկտ է կառուցվում Հրապարակվել են նաև արբանյակային լուսանկարներ |