«Հայկական ժամանակ». Արթուր Բաղդասարյանի դրամական միջոցները վերջին հինգ տարիներին նվազել են19 ապրիլի 2012 - 09:34 AMT PanARMENIAN.Net - «Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանի դրամական միջոցները վերջին հինգ տարիներին նվազել են, փոխարենը` նա ձեռք է բերել տարբեր տեսակի սեփականություն, գույք, որ 2007-ի ընտրությունների ժամանակ չի ունեցել: «Հայկական ժամանակը» գրում է, որ ըստ ՀՀ ԿԸՀ ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրի, Արթուր Բաղդասարյանն ունի 215,3 ք/մ մակերեսով բնակարան` Երևանի Բայրոնի 3 հասցեում: Նույն հասցեում ունի նաև ավտոտնակ` 34,8 ք/մ մակերեսով: Ամենահամեստ հաշվարկներով, այդ բնակարանի շուկայական արժեքը մոտ 300 հազար դոլար է: Նախորդ խորհրդարանական ընտրություններում ներկայացրած հայտարարագրի համաձայն, Բաղդասարյանը ոչ մի սեփականություն չի ունեցել: Նրա հաջորդ ձեռքբերումը «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան է, որը ևս նախկինում չի եղել: Չորս տարի առաջ չի ունեցել նաև սեփական ընկերություն: Այժմ նրան են պատկանում «Գավեքս» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը: Վերջին մեկ տարում ԱԽՔ-ի եկամուտը եղել է նրա աշխատավարձը` 4 մլն 295 հազար դրամ (ողջ տարվանը): 2012-ի մարտի 1-ի դրությամբ, նրա բանկային հաշիվներին եղել է 5 մլն դրամ և 20 հազար դոլար: 2007-ին նա հայտարարագրել էր 8 մլն 100 հազար դրամ և 190 հազար դոլար: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |