ԵՊՀ-ում թոքախտի համաճարա՞կ է19 ապրիլի 2012 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան Երևանի պետական համալսարանի ռոմանո-գերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողները հրաժարվել են շենք մտնել ու դաս անցկացնել՝ հայտարարելով, որ շենքում թոքախտի համաճարակ է: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը մանրամասնեց, որ իրականում ոչ մի համաճարակ էլ չկա: «2-րդ կուրսի ուսանողուհու մոտ թոքախտ է հայտնաբերվել մոտ մեկ շաբաթ առաջ, և նա հոսպիտալացվել է: Ուսանողներն էլ, տեղյակ չլինելով՝ ինչ է թոքախտն ու ինչպես է տարածվում, վախեցել էին ու աղմուկ բարձրացրել: Մենք էլ հրավիրեցինք Տուբերկուլյոզի ազգային ինստիտուտի տնօրենին, Հակահամաճարակային ծառայության տնօրենին, առողջապահության նախարարության ներկայացուցչին, որոնք ուսանողներին բացատրեցին, որ թոքախտի հարուցիչը օդի հետ 10 վայրկյան շփումից հետո մահանում է: Այսինքն ոչ մի ախտահանման մասին խոսք անգամ գնալ չէր կարող»,- մանրամասնեց Գրիգորյանը: Նա նշեց, որ այսօր ուսանողները չեն մասնակցել 1-2 և 3-4 դասերին, սակայն 5-6-րդ ժամերն անցել են դասացուցակի համաձայն: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը |