«Հայացք». Ձերբակալվել է ՊԵԿ աշխատակիցը՝ դանակահարության կասկածանքով

«Հայացք». Ձերբակալվել է ՊԵԿ աշխատակիցը՝ դանակահարության կասկածանքով

PanARMENIAN.Net - «Հայացք» օրաթերթը գրում է, որ երեկ առավոտյան ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները հանցագործություն կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել Պետեկամուտների կոմիտեի Նոր Նորքի բաժնի աշխատակից 1969թ. ծնված Կարեն Կ.-ին:

Վերջինս խոստովանել է, որ անցյալ տարի նոյեմբերի 14-ին ինքն է դանակահարել 1985թ. ծնված Մերուժան Դ.-ին:

Ըստ օրաթերթի, պարզվել է, որ Բրյուսովի փողոցում նա վիճաբանել է Մերուժան Դ.-ի հետ և վերջինիս ընկերոջ՝ 1992թ. ծնված Ժիրայր Ա.-ի հետ և դանակով հարվածել Մերուժան Դ.-ին:--

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---