Կիպրական Լիմասոլում մզկիթ են հրկիզել

Կիպրական Լիմասոլում մզկիթ են հրկիզել

PanARMENIAN.Net - Կիպրոսի Լիմասոլում հրկիզվել է Կերպյուլյու պատմական մզկիթը: Չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության կրոնի հարցերով նախարար Թալիբ Աթալայը նշել է, որ մզկիթի պատշգամբն ու հենասյուներն այրվել են, սակայն ձեռնարկված միջոցառումների արդյունքում կրակը շենք չի ներթափանցել:

Աթալայը նշել է, որ մզկիթը նախկինում ևս հրկիզվել է և նշել է, որ Հարավային Կիպրոսի համապատասխան կառույցները չեն կատարել մզկիթում անվտանգության տեսախցիկներ տեղադրելու պահանջը:

Չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահ Դերվիշ Էրօղլուն մզկիթի հրկիզումը «վանդալիզմի ակտ է» անվանել:

Նա հայտարարել է, որ «դա թուրքերի ու մահմեդականների հանդեպ հույների անհանդուրժողականության դրսևորում է», հայտնում է Mehr-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---