Ամերիկյան համալսարանում դասախոսություն կկարդա միջազգային իրավագետ Ջեֆրի Ռոբերտսոնը![]() 21 ապրիլի 2012 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) ապրիլի 23-ին կհյուրընկալի մարդու իրավունքների պաշպանության ոլորտում միջազգային իրավագետ Ջեֆրի Ռոբերտսոնին: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են Հայաստանի Ամերիկյան համալսարանից` իր այցի ընթացքում Ռոբերտսոնը հանդես կգա «Իրավական հայացք ցեղասպանությանը. ինչպես են գլոբալ տեղեկատվությունը և թափանցիկությունը իրավասություններ տալիս օրենքին համընդհանուր արդարությանը հետամուտ լինելու հարցում» խորագրով միջոցառմանը` «Ինչու են Հայոց ցեղասպանությունը հերքողները սխալվում» դասախոսությամբ: Ռոբերտսոնի դասախոսությունը բաց է լինելու: Այն տեղի կունենա ՀԱՀ-ի Փարամազ Աւեդիսեան մասնաշենքի Մանուգեան դահլիճում ժամը 17:30-ին: Դասախոսությունը «Լույս հիմնադրամի» հետ համատեղ կազմակերպվող «Բացե՛ք Ձեր միտքը» խորագրով դասախոսությունների շարքից թվով երրորդն է: Դրան կհաջորդի բանավեճ, որը կվարի ՀԱՀ-ի Իրավագիտության ֆակուլտետի դեկան Թոմաս Սամուելյանը: Քննարկումների ընթացքում Ռոբերտոսնին կմիանան նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Ռոբերտսոնը «Մարդկության դեմ հանցագործություններ. պայքար համընդհանուր արդարության համար» գրքի հեղինակն է, որը վերլուծում է մարդու իրավունքների միջազգային նորմերի կիրառումն ու զարգացումը և սկսվում է Հիտլերի՝ Հայոց ցեղասպանությունը մոռացված իրողություն որակող մեջբերմամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |