Մարկոս Պիզելի. Երբ առջևում ես 2:0 հաշվով, իսկ խաղն ավարտվում է 2:2, ցավալի է

Մարկոս Պիզելի. Երբ առջևում ես 2:0 հաշվով, իսկ խաղն ավարտվում է 2:2, ցավալի է

PanARMENIAN.Net - «Միևնույն է, կարծում եմ, որ գերազանց արդյունքի ենք հասել: Անգամ երբ առջևում էինք 1:0 հաշվով, արդեն իսկ հաջողություն էր: Գիտեք` որքան ուժեղ թիմ է «Զենիթը»: Սակայն երբ հաշիվը 2:0 էր, երևի, արդեն մտածեցինք, որ հաղթանակը մերն է: Արդյունքում, քիչ էր մնում պարտվեինք»,-ռուսական «Կուբանի» հարձակվող Մարկոս Պիզելիի խոսքն է մեջբերում Rusfootball.info-ն:

Ռուսաստանի առաջնության 40-րդ տուրում «Կուբանը» «Զենիթի» հետ ոչ ոքի է խաղացել` 2:2: Արդյունքում Պիզելիի թիմը հավաքել է 57 միավոր և 8-րդ հորիզոնականում է, իսկ «Զենիթը» 81 միավորով շարունակում է առաջատարի դիրքում մնալ:

«Պարզ է, որ «Զենիթն» ավելի բարձրակարգ թիմ է: Եթե խաղից առաջ մեզ հարցնեին, արդյոք մեզ համար ձեռնտու կլիներ ոչ ոքին, մենք կպատասխանեինք. «Իհարկե»: Սակայն երբ առջևում ես 2:0 հաշվով, իսկ խաղն ավարտվում է 2:2, ցավալի է»,-խոստովանել է ֆուտբոլիստը:

Պիզելիի խոսքով, «Զենիթը» փոխեց խաղի ընթացքը` ստեղծելով մի շարք վտանգավոր պահեր:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---