Հայաստանում հնարավոր է անցկացվեն Լիբանանի հայ համայնքի օրեր![]() 23 ապրիլի 2012 - 14:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է Լիբանանի Հանրապետության մշակույթի նախարար Գաբի Լեյունի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նախարարի խորհրդական Միշել դը Շատարևյանը և լիբանանահայ գրող, թարգմանիչ և գրաքննադատ Սարգիս Կիրակոսյանը: Ողջունելով հյուրերին` նախարար Հակոբյանը բարձր է գնահատել հայ-լիբանանյան ջերմ, բարեկամական հարաբերությունները` նշելով, որ մեր ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում Լիբանանի և նրա ժողովրդի ջերմ վերաբերմունքը Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայությանը ապաստան տալու, օրհասական պահին սատար կանգնելու և աջակցելու հարցում: Գաբի Լեյունը նշել է լիբանանահայ համայնքի կարևոր դերակատարությունը Լիբանանի քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքում և այլ ոլորտներում` ընդգծելով, որ լիբանանահայերը արժանի և օրինակելի քաղաքացիներ են: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Լիբանանի հայ համայնքի հիմնախնդիրներին առնչվող հարցերի: Քննարկվել է Հայաստանում Լիբանանի հայ համայնքի օրեր անցկացնելու հնարավորությունը: Հրանուշ Հակոբայնը Գաբի Լեյունին է նվիրել սփյուռքի նախարարության կողմից հրատարակված «Ցավի, հիշողության և պայքարի կոթողներ» պատկերագիրքը, որն ընդգրկում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողների լուսանկարներ և տեղեկություններ դրանց վերաբերյալ: Պատկերագրքում տեղ են գտել նաև Լիբանանում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված յոթ հուշակոթողների լուսանկարները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |