Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքը այցելել է «Հրազդան» մարզադաշտ![]() 23 ապրիլի 2012 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի անդամները այցելեցին «Հրազդան» մարզադաշտ: Նրանք վերջերս նամակով դիմել էի ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին մարզադաշտի վերանորոգման աշխատանքներն իրականացնելիս հաշմանդամություն ունեցող մարդկանց կարիքները հաշվի առնելու խնդրանքով: Հանդիպման ժամանակ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն կազմակերպությունների ղեկավարները պետք է շրջայց կատարեին մարզադաշտում, հարմարեցումների համար կոնկրետ առաջարկներ ներկայացնելու համար: Վերանորոգման աշխատանքներն իրականացնող ընկերության աշխատակիցները պատրաստակամությամբ ուղեկցեցին դաշինքի ներկայացուցիչներին մարզադաշտի տարածք, ծանոթացրեցին ընթացիկ աշխատանքներին, նրանց հետ քննարկեցին նստատեղերի և սանհանգույցների հարմարեցման հնարավոր տարբերակները, PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են դաշինքից: Ըստ նախնական պայմանավորվածության, հատուկ ավտոկայանատեղեր կնախատեսվեն հաշմանդանություն ունեցող վարորդների համար: Շրջայցի արդյունքում հարմարեցման աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով որոշվեց նմանատիպ այցերը դարձնել պարբերական: Դաշինքը սերտորեն կհամագործակցի ՀՖՖ-ի և «Հրազդանի» վերանորոգման աշխատանքներն իրականացնող ընկերության հետ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար մատչելի և միջազգային ստանդարտներին համապատասխան մարզադաշտ ունենալու նպատակով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |