ԵՊՀ-ում Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված ուսանողական միջբուհական գիտաժողով է բացվել![]() 23 ապրիլի 2012 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Երևանի պետհամալսարանում այսօր բացվել է Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված ուսանողական միջբուհական գիտաժողովը։ Այն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպել են ԵՊՀ ուսանողական խորհուրդը, ուսանողական գիտական ընկերությունը և բուհի ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժինը։ Գիտաժողովի հանդիսավոր բացմանը մասնակիցներին ողջունել են Երևանի պետհամալսարանի պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը և ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը։ Գիտաժողովի շրջանակում երիտասարդ ուսումնասիրողները մատնանշել են Հայոց ցեղասպանության պատճառներն ու հետևանքները։ Անդրադարձ է եղել Մեծ եղեռնի պատմաքաղաքական պայմաններին, դրանք դիտարկվել են պատմագիտության, հոգեբանության, իրավագիտության, սոցիոլոգիայի և այլ գիտությունների համատեքստում։ Գիտական համաժողովը կշարունակվի ապրիլի 25-ին։ Գիտաժողովի նյութերը հետագայում կտպագրվեն ժողովածուի տեսքով և կներկայացվեն հանրությանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |