Անկարան արգելափակել է Իսրայելի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին

Անկարան արգելափակել է Իսրայելի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին

PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները վետո են դրել մայիսին Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Իսրայելի մասնակցության վրա այնքան ժամանակ, քանի դեռ Թել Ավիվը պաշտոնապես ներողություն չի խնդրել «Մավի Մարմարա» նավում տեղի ունեցած զինված միջադեպի համար:

Թուրքական կողմը խոչընդոտել է Իսրայելի մասնակցությանը, չնայած իր դաշնակիցների, այդ թվում ԱՄՆ հորդորներին, գրում է «Վզգլյադը»: Ավելին, Անկարան խոստացել է այսուհետ ևս այդպես վարվել, մինչև որ կհասնի իր ուզածին:

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի խոսքով, «Իսրայելի ոչ մի ներկայացուցիչ չի կարող մասնակցել ՆԱՏՕ-ի երկրների հանդիպմանը, քանի դեռ իսրայելական իշխանությունները պաշտոնապես ներողություն չեն խնդրել և փոխհատուցում չեն վճարել թուրքերի սպանության համար»:

Նման հայտարարությամբ Դավութօղլուն հանդես է եկել անցած շաբաթ ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպման ընթացքում: «Այն երկրները, որոնք ցանկանում են տեսնել երկու երկրների հարաբերությունների կարգավորումը, պետք է նպաստեն, որ Իսրայելը ներողություն խնդրի»,- ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---