Պատմության թանգարանում բացվել է «Գրի հավերժությունը» ցուցահանդեսը

Պատմության թանգարանում բացվել է «Գրի հավերժությունը» ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Այսօր` ապրիլի 23-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Գրի հավերժությունը»խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացմանը մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այստեղ մեկ միասնական ցուցադրությամբ հանդես են եկել չորս խոշոր թանգարաններ՝ Հայաստանի պատմության թանգարանը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի թանգարանը, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանը և Հայաստանի ազգային գրադարանը՝ ներկայացնելով հայ գրավոր մշակույթի հարուստ կենսագության լավագույն ու ամենաարժեքավոր ցուցանմուշները: Ցուցահանդեսը նվիրված է հայ գրատպության 500-ամյակին:

Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը, Հայաստանի ազգային պատկերասրահում նախագահ Սերժ Սարգսյանը դիտել է նաև ժամանակակից նկարչուհի Արևիկ Պետրոսյանի «Հետադարձ հայացք» եռանկարը, որը նկարչուհին ստեղծել է հատուկ հայ գրատպության 500-ամյա հոբելյանի առիթով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---