Forbes-ի նոր ինտերնետ ծառայությունը թույլ կտա հետևել համաշխարհային հարուստների վարկանիշի փոփոխություններին

Forbes-ի նոր ինտերնետ ծառայությունը թույլ կտա հետևել համաշխարհային հարուստների վարկանիշի փոփոխություններին

PanARMENIAN.Net - Անվանի Forbes գործարար ամսագիրը գործարկել է նոր ինտերնետ ծառայություն, որը թույլ է տալիս օնլայն ռեժիմով հետևել համաշխարհային հարուստների վարկանիշում դասավորության փոփոխություններին: Այդ մասին ասվում է հրատարակության պաշտոնական կայքում:

Real-Time Billionaires ծառայության վարկանիշում ներկայացվելու են 50 հորիզոնականներ, որոնք նորացվելու են յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ, սկսած Նյու Յորքի ֆոնդային բորսայում բացման պահից, գրում է ՌԻԱ Նովոստին:

Վարկանիշի ստեղծողներն առաջարկում են օգտագործողներին ամեն օր տեղեկատվություն ստանալ այն մասին, թե ինչպես են հաջողակ գործարարները թեթևությամբ միլիոններ կորցնում և կրկին վաստակում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---