Լեհաստանի օրերի շրջանակում Հայաստան է այցելել լեհ հայագետ Անդժեյ Պիսովիչը

PanARMENIAN.Net - Այսօր մեկնարկում են ամենամյա Լեհաստանի օրերը Հայաստանում: Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Երևանի՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչվելու առթիվ այս տարի իրենք որոշել են շեշտը դնել գրականության վրա: Հայաստանում է հանրաճանաչ լեհ հայագետ, պրոֆեսոր Անդժեյ Պիսովիչը, որն արդեն այսօր հանդես կգա դասախոսությամբ:

Արդեն 50 տարի է Անդժեյ Պիսովիչը ուսումնասիրում է հայերենը: Նա բազմաթիվ աշխատությունների և թարգմանությունների հեղինակ է: Աշխատանքներից հայագետն առանձնացնում է «Հայ-լեհերեն և լեհ-հայերեն բառարանը», որը լույս է տեսել 6 տարի առաջ: Նաև Ռաֆայել Իշխանյանի՝ հայ գրականության համառոտ պատմության թարգմանությունը լեհերենով:

«1983 թ. եկել էի Հայաստան և ժողովներից մեկի ժամանակ հանդիպեցի Ռաֆայել Իշխանյանին: Նա ասաց, որ ուզում է, ու հայերենից լեհերեն թարգմանեմ իր գիրքը՝ «Հայ գիրքը 1512-1920»: Ես թարգմանեցի այն և 1994-ին գիրքն արդեն տպագրվեց»,- լրագրողների հետ հանդիպմանը պատմեց հայագետը:

Լեհական միջոցառումների շրջանակում ընդգրկված է նաև գեղարվեստական «Ռևերս» ֆիլմի ցուցադրությունը և երկու գրքի շնորհանդես:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---