Թաթուլ Մանասերյանը գյուղատնտեսության ոլորտում կանխատեսում է երկնիշ աճ արդեն աշնանը

Թաթուլ Մանասերյանը գյուղատնտեսության ոլորտում կանխատեսում է երկնիշ աճ արդեն աշնանը

PanARMENIAN.Net - Տնտեսագիտական գիտությունների դոտկոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը 2012-ի սեպտեմբեր-հոկտեմբերին ակնկալում է երկնիշ աճ գյուղատնտեսության ոլորտում: Նրա խոսքով, ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով մակրոտնտեսական ցուցանիշները ֆիքսում են որոշակի կայունություն և բոլոր նախադրյալները կան, որպեսզի նման միտումը շարունակվի: «Եթե նման միտումները պահպանվեն, ապա սեպտեմբեր-հոկտեմբերին գյուղատնտեսության ոլորտում աճը կարող է հասնել երկնիշ թվի»,- ասել է նա ապրիլի 25-ին մամլո ասուլիսում:

Տնտեսագետը նման կանխատեսումը հիմնավորել է անցած տարվա բազայով և իշխանությունների կողմից անցկացվող ագրարային քաղաքականությամբ, ինչպես նաև բարենպաստ եղանակային պայմաններով, որոնք թույլ կտան աշնանն ապահովել լավ բերք:

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվայլներով, 2012-ի հունվար-մարտին 2011-ի նույն շրջանի համեմատ գյուղատնտեսության ոլորտում արտադրված համախառն արտադրանքի ծավալները չեն փոխվել՝ 65,4 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---