ԵԿԲ ղեկավարն առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության նշաններ է տեսնում եվրոյի գոտում

ԵԿԲ ղեկավարն առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության նշաններ է տեսնում եվրոյի գոտում

PanARMENIAN.Net - Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախագահ Մարիո Դրագին տնտեսական ակտիվության կայունացման նշաններ է տեսնում եվրոյի գոտում, թեև ցածր մակարդակում: Այդ մասին Դրագին հաղորդել է տնտեսության և դրամավարկային քաղաքականության հարցերով Եվրախորհրդարանի հանձնաժողովի լսումների ժամանակ: «2012-ի առաջին եռամսյակում հասանելի ինդիկատորները հաստատում են տնտեսական ակտիվության կայունությունը ցածր մակարդակում»,- հայտարարել է Դրագին:

Նա նշել է, որ հետագայում եվրագոտում տնտեսական աճին կաջակցեն արտասահմանյան պահանջարկը, շատ ցածր տոկոսադրույքները և ԵԿԲ կողմից խթանման ոչ ստանդարտ միջոցները: Աճի տեմպերին կարող է վնասել հումքային ապրանքների համաշխարհային գների հետագա բարձրացումը, նախազգուշացրել է Մարիո Դրագին:

Պատասխանելով ԵԿԲ ոչ ստանդարտ խթանող միջոցների գնաճային էֆեկտների առիթով մտավախություններին, Մարիո Դրագին հավաստիացրել է, որ այդ միջոցները ոչ մի կերպ են հակասում եվրագոտում գնային կայունության պահպանման հիմնական գործիքին՝ բազային տոկոսադրույքներին, որոնք գտնվում են ադեկվատ մակարդակում, հաղորդում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---