Վախճանվել է լուսանկարչության վարպետ Ազատ Մանուկյանը

Վախճանվել է լուսանկարչության վարպետ Ազատ Մանուկյանը

PanARMENIAN.Net - Վախճանվել է լուսանկարչության վարպետ, տարբեր լուսանկարչական մրցույթների դափնեկիր, Վրաստանի լրագրողների միության անդամ, «Վերնատուն» հայ գրողների միության անդամ Ազատ Մանուկյանը: Այդ մասին ավում է «Հայարտուն» հայ-վրացական մշակութային կենտրոնի ֆեյսբուքյան էջում:

Ազատ Մանուկյանը ծնվել է 1937թ. Հայաստանում, Ջրառատ գյուղում: Նրա հայրը Կարսից էր, որը 1918թ. Կարսի կոտորածից հետո տեղափոխվել էր Ալեքսանդրոպոլ: Երբ նա 3-4 տարեկան էր ընտանիքը տեղափոխվեց Թբիլիսի, որտեղ ապրում էին նրա մոր ծնողները:

Ազատ Մանուկյանի արվեստը բարձր է գնահատվել տարբեր ստեղծագործական մրցույթներում: 1971թ. նա դարձավ Լուսանկարչության համառուսաստանյան մրցույթի դափնեկիր, երեք անգամ ճանաչվել է «Թբիլ-ֆոտոյի լավագույն ֆոտովարպետ»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---