Արդեն մեկ շաբաթից կսկսվեն Գյումրու տեխնոպարկի շինարարական աշխատանքները26 ապրիլի 2012 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Արդեն մեկ ամսից կսկսվեն Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հիմնական շենքի վերակառուցման աշխատանքները: Այդ մասին կառավարության նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Հայաստանի կառավարությունը ապրիլի 26-ի նիստում հաստատեց «Էլ.-հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր» համաձայնագրի շրջանակում անցկացված մրցույթի արդյունքները: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի և ՎԶԵԲ միջև վարկային համաձայնության հիման վրա: Տեխնոլոգիական կենտրոնի վերակառուցման համար վարկային համաձայնագրով նախատեսվում է հատկացնել շուրջ 1,67 մլրդ դրամ, իսկ կապալառուներ են դարձել «Ախուրյանշին» և «Բաղրամյանշին» ընկերությունները: «Հիմնական շենքի վերակառուցման արդյունքում 18 ամիս անց մենք կունենանք ժամանակակից տեխնոլոգիական կենտրոն համապատասխան ենթակառուցվածքներով»,-ասել էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանը կառավարության մամլո կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ: Ըստ նրա, տեխնոպարկում կինկուբացվի 20 ընկերություն լաբորատոր կորպուսներով, կրթական կենտրոնով ու բիզնեսին աջակցության ու զարգացման բաժնով: Ծրագրի շրջանակներում կվերակառուցվի 6 300 քմ մետր: Հայաստանի առաջին ազատ տնտեսական գոտու կազմակերպիչն է «Sitronics Armenia» ընկերությունը: Համապատասխան համաձայնագիրն այսօր Երևանում կնքել են էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ու ընկերության գործադիր տնօրեն Արմեն Խաչատրյանը: Ազատ տնտեսական գոտին կստեղծվի «ՌԱՕ Մարս» ՓԲԸ և Երևանի մաթեմատիկական ինստիտուտի («ԵՐՄՄԳՀԻ» ՓԲԸ ) տարածքում, որը 2008թ. «Սիտրոնիկսի» կառավարման տակ է: «Սիտրոնիկս» ԲԲԸ (մտնում է «Սիստեմա ԱՖԿ-ի մեջ) խոշոր կազմակերպություն է, ներկայացված Արևելայն Եվրոպայի, Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի երկրներում զարգացող շուկայում, որը գործում է տեղեկատվական տեխնոլոգիաների ու միկրոէլեկտրոնիկայի արտադրության ոլորտում: Ուշագրավ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |