Ադիբեկյան. Ոչ մի կուսակցություն ԱԺ-ում համամասնականով 66 տեղ չի ստանա և մեծամասնություն չի կազմի26 ապրիլի 2012 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Ոչ մի կուսակցություն ԱԺ-ում համամասնականով 66 տեղ չի ստանա և մեծամասնություն չի կազմի: Այսօր լրագրողների հետ հադիպմանը, խոսելով երեք փուլով ընթացող ուսումնասիրությունների մասին, ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Սոցիոլոգի խոսքով՝ իրենց սոցհարցումներ են պատվիրել 8 ընտրատարածքներում և սոցհարցումները ենթադրում են ելակետային, միջանկյալ և ավարտական ուսումնասիրություններ, արդյունքում պարզելով ընտրատարածքում թեկնածուի վարկանիշը, ընտրողների սեռը, տարիքը և այլն: Նա նշեց, որ տատանվող ընտրազանգվածը, որը դեռ չի կողմնորոշվել, իր ձայները տալիս է նրան, ում խոստումներին հավատում է: Ըստ նրա՝ խորհրդարանական ընտրություններում կամ կուսակցությունն է հույսը դնում մեծամասնականով առաջադրված թեկնածուների վրա, կամ թեկնածուն՝ կուսակցության վարկանիշի վրա: Համամասնական ցուցակով, ըստ Ադիբեկյանի, առաջին տեղում է ՀՀԿ-ն, երկրորդում՝ ԲՀԿ-ն, իսկ երրորդ տեղի համար պայքարում են ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը և ՀԱԿ-ը: Այնուամենայնիվ, ըստ նրա ԲՀԿ-ն մեծամասնական քիչ տեղեր կստանա, քանի որ «շատ տեղամասերում առաջադրված թեկնածուներ չունի, եղածներն էլ դեմք չեն»: Համամասնական ընտրույթուններում ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կիսելու են ձայների 75 տոկոսը՝ համապատասխանաբար 40 և 35 տոկոսներով: Իսկ ՀԱԿ-ի արդյունքները բանախոսը վատ գնահատեց՝ ասելով որ 23-24 տոկոսի փոխարեն, այն ստանալու է ընդամենը 8-9 տոկոս, որովհետև դժգոհության ալիքի վրա գալ իշխանության Հայաստանում անհնար է, իսկ ՀԱԿ-ի ընտրազանգվածը հենց այդպիսին է: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Պետդեպի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ դեսպանի այցը Շուշի Նա չի մեկնաբանել նաև Ալմաթիում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Միրզոյան. Այդ «պինգ-պոնգ դիվանագիտությամբ» արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ Նա նաև զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող բանակցությունների առումով Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին |