«Ժողովուրդ». Արաբկիրում տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում «բանջարանոցի Ժորիկը» մահացել է![]() 27 ապրիլի 2012 - 09:49 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդը» գրում է, որ ըստ իրենց հավաստի տեղեկությունների՝ երեք օր առաջ Արաբկիր վարչական շրջանում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով կռվի մասնակից երիտասարդներից մեկը մահացել է: Երկար հարցուփորձից հետո թերթը պարզել է, որ մահացողը եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ և առավել հայտնի է «բանջարանոցի Ժորիկ» անունով: Համաձայն լուրերի՝ նա կռվի ժամանակ գլխի շրջանում վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Երկու-երեք օր վերակենդանացման բաժանմունքում պահելուց բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: ԲՀԿ Արաբկիրի կառույցի անդամի մահվան մասին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղյակ չէին: Հերթապահ մասից թերթին հայտնել են, որ միջադեպի առթիվ ոստիկանությունը հաղորդում չի ստացել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |