Սփյուռքի նախարարը Հակոբ Գասարճեանին պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով

Սփյուռքի նախարարը Հակոբ Գասարճեանին պարգևատրել է Մխիթար Գոշի մեդալով

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր Մխիթար Գոշի մեդալ է հանձնել լիբանանահայ քաղաքական, հասարակական գործիչ Հակոբ Գասարճեանին: Նախարարությունից հայտնում են, որ վերջինս արդեն հասցրել է պարգևատրվել Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ ՀՀ Նախագահի հրամանագրով` հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, Հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար:

Հակոբ Գասարճեանը ծնվել է 1946թ. Լիբանանում: Ավարտել է Բեյրութի Ամերիկյան համալսարանը, զբաղվել գործարարությամբ: Երիտասարդ տարիքից ակտիվ գործունեություն է ծավալել Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունում, Ռամակավար ազատական կուսակցությունում և Թեքեյան մշակութային միությունում:

1995թ. և 1998թ. ընտրվել է Ռամակավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ: Նրա աջակցությամբ հիմնադրվել է Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցությունը: Հ.Գասարճեանը Հայաստանում իրականացրել է մի շարք բարեգործական ծրագրեր: Եղել է Թեքեյան մշակութային միության Հիմնադիրների մարմնի անդամ, այնուհետև` նույն մարմնի ատենապետ: Այժմ Հ.Գասարճեանը Հայաստանի «Անելիք Բանկ» ՓԲԸ խորհրդի նախագահն է: Լիբանանում նա շարունակում է ակտիվորեն զբաղվել քաղաքական, հասարակական գործունեությամբ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---