Պոլիտեխնիկը դիմորդների համար հայտարարում է «Բաց դռների օր»![]() 27 ապրիլի 2012 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) 2012թ. ընդունելության գործընթացի նախապատրաստման և կազմակերպման միջոցառումների ծրագրով նախատեսված են բազմաթիվ հանդիպումներ և միջոցառումներ դիմորդների մասնագիտական կողմնորոշման և ուսանողների հավաքագրման համար: Այդ շրջանակում ՀՊՃՀ-ն ապրիլի 28-ին, ժամը 12:00-ին ՀՊՃՀ 2-րդ մասնաշենքի Մեծ դահլիճում (Տերյան 105) կազմակերպում է «Բաց դռների օր»: Ապագա դիմորդները հնարավորություն կունենան մոտիկից ծանոթանալու այս տարվա ընդունելության պլանով նախատեսված ճարտարագիտական և ճարտարագիտատնտեսագիտական մասնագիտությունների բնութագրերին, ընդունելության կարգին, ինչպես նաև` ՀՊՃՀ կրթական ծրագրերին և ուսումնական գործընթացի կազմակերպման մեխանիզմներին: Միջոցառման մասնակիցները հանդիպում կունենան ՀՊՃՀ ղեկավարության հետ, որին կհետևի «Պոլիտեխնիկ. հաջողության բանաձև» տեսաֆիլմի ցուցադրումը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |