27 ապրիլի 2012 - 18:50 AMT
Էրեբունի վարչական շրջանում կդադարեցվի ջրամատակարարումը

Ապրիլի 27-ի ժամը 18.00-ից մինչև ապրիլի 28-ը ժամը 18.00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանում` Ս. Դավիթ, Որմնադիրներ, Սարի-Թաղի 1-ին և 2-րդ փողոցների, Խորենացի 160-280 հասցեների, Սարի-Թաղի 3-10 շարքերը ջրամատակարարումը:

Ինչպես PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են «Երևան Ջուր» ՓԲԸ-ից` «Արզնի 1-Երևան» ջրամատակարարման դադարեցումը կապված է ջրատարի վրա վթարի կանխարգելման և ջրամատակարարման վերականգնման աշխատանքների հետ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: